Նասրոլլահ. ԱՄՆ-ն և Իսրայելը պաշտպանում են Իրաքի Քուրդիստանի անջատումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73483-Նասրոլլահ._ԱՄՆ_ն_և_Իսրայելը_պաշտպանում_են_Իրաքի_Քուրդիստանի_անջատումը
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը Հոսեյնի Աշուրայի գիշերվա առիթով իր ելույթում ասել է. «Իսրայելն ու ԱՄՆ-ն կողմ են Իրաքից Քուրդիստանի տարածքի անջատմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 01:45 Asia/Tehran
  • Նասրոլլահ. ԱՄՆ-ն և Իսրայելը պաշտպանում են Իրաքի Քուրդիստանի անջատումը

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը Հոսեյնի Աշուրայի գիշերվա առիթով իր ելույթում ասել է. «Իսրայելն ու ԱՄՆ-ն կողմ են Իրաքից Քուրդիստանի տարածքի անջատմանը»:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը նշել է, որ ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը ԻԼԻՊ-ի նախագիծը ձախողվելուց հետո կրկին վերադարձել են տարածաշրջանը մասնատելու ծրագրին:  «Իրաքի Քուրդիստանում հանրաքվեի հարցը չի առնչվում այդ տարածաշրջանի ժողովրդի ինքնորոշմանը, այլ վերաբերում է տարածաշրջանը ցեղերի հիման վրա մասնատելուն». ասել է նա:

Սեյեդ Հասան Նասրոլլահը հավելել է, որ Իրաքի Քուրդիստանի անջատման հանրաքվեն ողջ տարածաշրջանի խնդիրն է: Նա դիմել է սաուդցի իշխանավորներին, ասելով. «Տարածաշրջանի մասնատման նախագիծը մոտ ապագայում կհասնի Արաբիա»:

Նասրոլլահի ընդգծմամբ` Արաբիան տարածաշրջանում որևէ այլ երկրից առավել ընդունակ է մասնատման:

«Քուրդ քաղաքական այրերն Իրաքի Քուրդիստանի տարածքում անջատման հանրաքվե անցկացնելով առավելապես հետապնդում են իրենց շահերը և ժողովրդի մասին չեն մտածում»,-նշել է Լիբանանի Հեզբոլլահի քարտուղարը:

Հակառակ տարածաշրջանյին ու միջազգային կտրուկ հակառակության և Իրաքի կենտրոնական իշխանության ճնշումներին, Քուրդիստանի տարածքի պատասխանատուները սոսկ անձնական շահերից ելնելով սեպտեմբերի 27-ին անջատման հանրաքվե կազմակերպեցին: