Haaretz պարբերական.« Իսրայելը մեծ դեր ունի Մյանմայի մուսուլմանների սպանդն իրականացվելու գործում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73625-haaretz_պարբերական._Իսրայելը_մեծ_դեր_ունի_Մյանմայի_մուսուլմանների_սպանդն_իրականացվելու_գործում
Իսրայելական Haaretz պարբերականը գրել է.«Իսրայելի մատը խառն է Մյանմայի բանակի կողմից ռոհինգյա մուսուլմանների զանգվածային կոտորածն իրականացվելու գործում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 02, 2017 17:30 Asia/Tehran
  • Haaretz պարբերական.« Իսրայելը մեծ դեր ունի Մյանմայի մուսուլմանների  սպանդն իրականացվելու գործում»

Իսրայելական Haaretz պարբերականը գրել է.«Իսրայելի մատը խառն է Մյանմայի բանակի կողմից ռոհինգյա մուսուլմանների զանգվածային կոտորածն իրականացվելու գործում»:

Հղում անելով Haaretz պարբերականին՝ Իրանի ռադիո-հեռուստատեսությունը հաղորդել է.«Այն դեպքում, երբ եվրոպական և հյուսիս-ամերիկյան երկրները դադարեցրել են զենքի առաքումը Մյանմա, Իսրայելի ռեժիմը շարունակում է օգնել Մյանմայի բանակին ռոհինգյա մուսուլմաններին կոտորելու և նրանց նկատմամբ բռնություններ իրականացվելու գործում»:

Ակնարկելով էթնիկ զտումներ իրականացնող երկրներին զենք վաճառելու Իսրայելի անցյալին, սիոնիստական թերթը հստակեցրել է.«Իսրայելը  1990-ական թվականներին զենք է վաճառել Ռուանդայի և Սերբիայի պետություններին, որոնք  այն ժամանակ կոտորում էին մարդկանց»:

Մյանմայի բանակի գլխավոր հրամանատար գեներալ Մին Աունդ Հլեյինգը 2015 թվականի սեպտեմբերին այցելել էր Իսրայել և բանակցել էր  զենք արտադրող խոշոր ընկերությունների հետ: