Հոկտեմբեր 06, 2017 16:01 Asia/Tehran
  • Զարիֆը կարևրել է Իրաքի ազգային միաբանության ու տարածքային ամբողջականության պահպանումը

ԻԻՀ-ի ԱԳ նախարարը մի անգամ ևս կաևորել է Իրաքի ազգային միաբանության ու տարածքային ամբողջականության պահպանումը:

Իրանի ռադիո հեռուստատեսության հաղորդմամբ, ուրբաթ օրը Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալեբանիի  հուղարկավության ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«ԻԻՀ-ն Իրաքի ժողովրդի, այդ թվում նաև քրդերի մշտական բարեկամն է և մի շարք պաշտոնատարների ռազմավարական սխալները չի վերագրում բոլոր քրդերին»:

Զարիֆը հույս է հայտնել, որ Քուրդստանի տարածքում բոլորը կհետևեն Ջալալ Թալեբանիի ճանապարհով, ով Իրաքի միաբանության ու տարածքային ամբողջականության խորհրդանիշն էր:

Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Ջալալ Թալեբանին Իրանի բարեկամն էր և Սադդամի բռնատիրության դեմ մրտնչող անխոնջ ազատամարտիկ, ով պայքարում էր Իրաքի միաբանության ու տարածքային ամբողջականության համար»:

Ուրբաթ օրը, Իրանի ԱԳ նախարար Մոհամմդ Ջավադ Զարիֆը Իրաքի Սոլեյմանիե քաղաքում մասնակցել է Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալեբանիի հուղարկավությանը:

Տարիներ տևած հիվանդությունից հետ երեքշաբթի օրը Գերմանիայում 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ջալալ Թալեբանին:

Պիտակ