Սիրիայի ԱԳ նախարարություն. Ռաքքա քաղաքի ազատագրման լուրը սուտ է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75460-Սիրիայի_ԱԳ_նախարարություն._Ռաքքա_քաղաքի_ազատագրման_լուրը_սուտ_է
Սիրիայի ԱԳ նախարարությունը հերքել Է Ռաքքա քաղաքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից ազատելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 04:00 Asia/Tehran
  • Սիրիայի ԱԳ նախարարություն. Ռաքքա քաղաքի ազատագրման լուրը սուտ է

Սիրիայի ԱԳ նախարարությունը հերքել Է Ռաքքա քաղաքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից ազատելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը:

Համաձայն Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստակայանի հաղորդման, այդ երկրի ԱԳ նախարարության մի պատասխանատու պաշտոնատար, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, կիրակի օրն ասել է. «Սիրիայի համակարգն ընդգծում է, որ այդ երկրի հյուսիսային Ռաքքա քաղաքը շարունակում է բռնազավթված քաղաք համարվել ու քանի դեռ Սիրիայի բանակն այդ քաղաք չի մտել, չի կարելի Ռաքքան ազատագրված քաղաք կոչել»:

«Սիրիան միջազգային հանրությանն ու ժողովուրդների իրավունքների պաշտպաններին կոչ է անում բացահայտել ԱՄՆ-ի ու նրա գործակալների քայլերը և Վաշինգտոնից պահանջել հարգել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը»:

Ռաքքա նահանգի կենտրոնը և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գլխավոր հենակետը համարվող Ռաքքա քաղաքը հոկտեմբերի 17-ին լիովին անցավ սիրիացի քրդերի վերահսկողության տակ:

Ավելի վաղ, Սիրիայի տեղեկատվության նախարար Մոհամմեդ Ռամեզ Թարջոմանն ասել էր, որ Սիրիայի կառավարությունը միայն այն տարածքներն է ազատագրված համարում, որտեղ մուտք են գործել Սիրիայի բանակի ուժերը և դրանց շենքերի տանիքներին ծածանվում է այդ երկրի ազգային դրոշը: