Սիրիայի բանակն ազատագրեց Դեյր-!լ-Զոր քաղաքը
Hինգշաբթի օրը, հղում կատարելով Լոնդոնում տեղակայված և սիրիացի ընդդիմությանը կապված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդին, «Ֆրանս Պրես»-ը հաղորդել է, որ Սիրիայի բանակն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից ազատել է Դեյր-Էլ-Զոր ռազմավարական քաղաքը:
Ավելի վաղ, Սիրիայում գտնվող աղբյուրները հաղորդել էին, որ բանակն ու զինված ուժերը շարունակելով Դեյր-Էլ-Զոր քաղաքի թաղամասերի ազատագրման գործողությունը, հինգշաբթի օրը դիմադրության ուժերի պաշտպանությամբ նոր տարածքներ են ազատագրել ԻԼԻՊ թաքֆիրական խմբի գրավումից:
Սիրիայի բանակի ջոկատներն իրենց վերահսկողության տակ են առել Դեյր-Էլ-Զոր քաղաքի կենտրոնում գտնվող «Ալ-Նուր» հիվանդանոցն ու հանրային զբոսայգին և առաջանում են դեպի քաղաքի հին կայանատեղին:
Սիրիայի բանակն ու դիմադրության ուժերը վերջին օրերի ընթացքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ներկայությունից մաքրել էին Ալ-Համիդիա , Ալ-Արզի և Ալ-Մաթար Ալ-Ղադիմ թաղամասերը:
Սիրիայի բանակը հոկտեմբերի 14-ին իր վերահսկողության տակ առնելով Դեյր-Էլ-Զորի հյուսիսային Ալ-Սալեհիա գյուղը, փակեց ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին աջակցության փոխանցման բոլոր ուղիները և քաղաքի արևելյան թաղամասերում պաշարեց ահաբեկչական խմբավորման անդամներին:
Այս պահին Դեյր-Էլ-Զոր նահանգում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի միակ հենակետը գտնվում է Իրաքի սահմանի մերձակայքում գտնվող Ալբոքամալ քաղաքում, որից 50կմ հեռավորության վրա են գտնվում Սիրիայի բանակի ու դիմադրության ուժերը: