Եմենի ԱԳ նախարարությունը դատապարտել է սաուդցիների կողմից այդ երկրի շրջափակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75783-Եմենի_ԱԳ_նախարարությունը_դատապարտել_է_սաուդցիների_կողմից_այդ_երկրի_շրջափակումը
Եմենի ԱԳ արտգործնախարարությունն այդ երկրի ծովային, օդային ու ցամաքային սահմանների փակվելը Եմենի հզոր ժողովրդի դեմ սաուդցի ռազմական ու քաղաքական այրերի բացահայտ ձախողման արդյունքն է համարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 07:20 Asia/Tehran
  • Եմենի ԱԳ նախարարությունը դատապարտել է սաուդցիների կողմից այդ  երկրի շրջափակումը

Եմենի ԱԳ արտգործնախարարությունն այդ երկրի ծովային, օդային ու ցամաքային սահմանների փակվելը Եմենի հզոր ժողովրդի դեմ սաուդցի ռազմական ու քաղաքական այրերի բացահայտ ձախողման արդյունքն է համարել:

Կիրակի երեկոյան, Ռիադի «Մալեք Խալեդ» միջազգային օդանավակայանի դեմ Եմենի բանակի իրականացրած հրթիռայն հարձակումից հետո, սաուդյան ոտնձգիչ կոալիցիան հայտարարել է, որ ամբողջությամբ  փակվել են Եմենի ցամաքային, օդային ու ծովային բոլոր ճանապարհները:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հաղորդագրություն տարածելով, Եմենի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում Սաուդյան ռեժիմի իրականացրած հարձակումներն ուղղակիորեն ցավ ու տառապանք են պատճառել Եմենի ժողովրդին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Եմենի ժողովրդի դեմ Սաուդյան ռեժիմի անմարդկային քայլերը, Սանաայի օդանավակայանը փակ պահելու սաուդցիների փորձերը, Ալ-Հոդիդե նավահանգստի շրջափակումը և մարդասիրական օգնություններ փոխադրող նավերի մուտքն արգելելն իրականացվում են Եմենի ժողովրդի դեմ ճնշումները սաստկացնելու համար: