Վաշինգտոն Փոստ.«Եմենը սաուդցի գահաժառանգի ծրագրերի հիմնական զոհն է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75819-Վաշինգտոն_Փոստ._Եմենը_սաուդցի_գահաժառանգի_ծրագրերի_հիմնական_զոհն_է
Վաշինգտոն Փոստը գրել է.«Սաուդյան Արաբիայում ուժի տիրանալու սաուդցի արքայազնի ծրագրերի հիմնական զոհը Միջին Արևելքի ամենաաղքատ երկիր Եմենն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 15:33 Asia/Tehran
  • Վաշինգտոն Փոստ.«Եմենը սաուդցի գահաժառանգի ծրագրերի հիմնական զոհն է»

Վաշինգտոն Փոստը գրել է.«Սաուդյան Արաբիայում ուժի տիրանալու սաուդցի արքայազնի ծրագրերի հիմնական զոհը Միջին Արևելքի ամենաաղքատ երկիր Եմենն է»:

Անդրադառնալով այն խնդրին, որ Եմենի դեմ ռազմական ոտնձգության հիմնական հեղինակը Մոհամմեդ Բեն Սալմանն է, Վաշինգտոն Փոստը հավելել է.«Կիրակի օրը արքայական ընտանիքի մաքրագործման ծավալուն ծրագրից հետո, Սաուդյան Արաբիայի գահաժառանգը հայտարարել է, որ կոալիցիան փակելու է եմենի օդային, ցամաքային ու ծովային բոլոր սահմանները»:

Ամերիկյան օրաթերթը գրել է.«Եմենը վաղուց բազմակողմանի շրջափակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից և դա նոր երևույթ չէ, որ կապում են Եմենի բանակի կողմից Ռիադի օդանավակայանի վրա շաբաթ գիշեր իրականացված հրթիռային հարձակման հետ»: