Նոյեմբեր 26, 2017 18:27 Asia/Tehran
  • Իրանի նավախումբը կանխել է ծովահենների հերթական հարձակումը

Ադենի ծովածոցում Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերի նավախումբը ժամանակին հետ է մղել իրանական առևտրային նավի վրա ծովահենների հարձակումը:

Օմանի «Ռաս ալ Շարբաթ» շրջանի հարավում գտնվող Ադենի ծովածոցում ծովահենները կիրակի օրը մտադիր էին հարձակում իրականացնել իրանական «Caspian Harmony» առևտրային նավի վրա, սակայն Ալվանդ նավատորմը կանխեց ծովահենների հարձակումը:

Ծովահենները, ովքեր  զինված էին կիսածանր զենքերով, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի  հակադարձ քայլի արդյունքում դիմեցին փախուստի:

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 48-րդ նավախումբը կազմված է Ալվանդ և Լավան նավերից: 
Նավախումբը 2017 թ. սեպտեմբերին գործուղվել է ազատ ջրեր, Ադենի ծովածոցում և Բաբ էլ-Մանդեբի նեղուցում ԻԻՀ առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար:

 

Պիտակ