Ամբողջ աշխարհն Է դեմ Ղոդսի (Երուսաղեմ) վերաբերյալ Թրամփի որոշմանը. Աբաս
https://parstoday.ir/hy/news/west_asia-i78545-Ամբողջ_աշխարհն_Է_դեմ_Ղոդսի_(Երուսաղեմ)_վերաբերյալ_Թրամփի_որոշմանը._Աբաս
ԱՄՆ- ն իրավունք չունի միանձնաբար որոշում ընդունել Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ամբողջ աշխարհը դեմ Է դրան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 14:44 Asia/Tehran
  • Ամբողջ աշխարհն Է դեմ    Ղոդսի  (Երուսաղեմ)  վերաբերյալ Թրամփի որոշմանը. Աբաս

ԱՄՆ- ն իրավունք չունի միանձնաբար որոշում ընդունել Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ամբողջ աշխարհը դեմ Է դրան:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը: «Թրամփը ցանկանում Է Ղոդսն (Երուսաղեմ) նվիրել Իսրայելին, կարծես ինքը միակն Է աշխարհում, ով կարող Է որոշում ընդունել եւ կարծես սոսկ իր խոսքը կշիռ ունի: Բոլոր երկրները՝ Ճապոնիայից մինչեւ Կանադա, նույնիսկ այն երկրները, որոնք սովոր են լինել ԱՄՆ-ի կողքին, բոլորը դեմ են արտահայտվել: Մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի ցուցադրենք միասնական դիրքորոշումը Պաղեստինի օկուպացման դեմ: Մեզ համար այժմ դյուրին չԷ, բայց մենք կհաղթենք»,- հայտարարել Է Աբասը՝ Ստամբուլում ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am