Հունվար 09, 2018 17:17 Asia/Tehran
  • Արաբիան նպատակ ունի հակահրթիռային համակարգ գնել Իսրայելից

Ալե Սաուդի ռեժիմը Եմենի բանակի ու ժողովրդական ուժերի հրթիռային հարձակումներին դիմակայելու նպատակով, օրակարգում ներառել է Սիոնիստական ռեժիմից հակահրթիռային համակարգեր գնելու հարցը:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, սիոնիստական «Ջեռուզալեմ Փոստ» օրաթերթը գրել է . «Արաբիայում զենքի եվրոպացի մի առևտրական, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունն, ասել է, որ Ռիադը քննարկում է իսրայելյան զենքեր, այդ թվում «Երկաթե Գմբեթ» հակահրթիռային համակարգ գնելու հարցը»:

Համաձայն այս հաղորդման, սաուդցիներն Էմիրություններում կազմակերպված Աբուդաբիի ցուցահանդեսում քննարկել են Իսրայելի արտադրության զենքեր գնելու հարցը:

Եմենական ուժեր բազմիցսր հրթիռներով հարվածել են սաուդական բանակի ու Եմենի տարածքում նրա վարձկանների կայաններին:

Արաբիայի հակահրթիռային համակարգը մինչ այսօր եմենական հրթիռներին դիմակայելու հարցում անկարող է գտնվել:

Պիտակ