ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունն արձագանքել է Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու մասին պնդմանը
ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը հերքել է Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու մասին լուրերը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ներկայացուչությունը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի հարցում Իրանի դիրքորոշում չի փոխվել։ Հայտարարության մեջ ասված է․ «Իրանն անմարդկային է համարում հակամարտող կողմերին ռազմական օգնություն ուղարկելը, ինչը հանգեցնում է մարդկային և ենթակառուցվածքային կորուստների, ինչպես նաև հրադադարի բանակցություններից հեռանալուն։ Ուստի Իրանը ոչ միայն նման բան չի անում, այլև մյուս երկրներին կոչ է անում դադարեցնել հակամարտող կողմերին զենք ուղարկելը»։
Ավելի վաղ, հերքելով ուկրաինական հակամարտությունում Թեհրանի դերի վերաբերյալ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի անհիմն ու ապակողմնորոշիչ մեղադրանքները, ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել էր․ «Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չեն կարող թաքցնել այն անհերքելի փաստը, որ արևմտյան և առաջադեմ սպառազինության, հատկապես ամերիկյան զենքի տրամադրումը Կիևին, երկարացրել է պատերազմը և վնաս հասցրել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար և Անվտանգության խորհրդի նախագահ Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, Ամիր Սաիդ Իրավանին նշել է, որ ցանկացած պնդում, թե Իրանը զենք է տրամադրում Ռուսաստանին և խախտում իր միջազգային պարտավորությունները, լիովին անհիմն է և մերժված»։