Ասադ.«Սիրիան մասնատելու թշնամու դավադրությունը ձախողել է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81227-Ասադ._Սիրիան_մասնատելու_թշնամու_դավադրությունը_ձախողել_է
Սիրիայի նախագահն ասել է.«Սիրիայի բանակի հաղթանակները ճանապարհ հարթեցին երկրում կայունություն հաստատելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2018 13:47 Asia/Tehran
  • Ասադ.«Սիրիան մասնատելու թշնամու դավադրությունը ձախողել է»

Սիրիայի նախագահն ասել է.«Սիրիայի բանակի հաղթանակները ճանապարհ հարթեցին երկրում կայունություն հաստատելու համար»:

Լիբանանի «Ալ-Մենար» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Դամասկոսում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հետ հանդիպման ժամանակ, Բաշշար Ասադն ասել է.«Ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի և մյուս դաշնակիցների հետ միասին Սիրիայի բանակի կարևոր հաղթանակները ձախողեցրին Սիրիան և տարածաշրջանը մասնատելու թշնամիների նախագիծը»:

Ասադն ընդգծել է, որ Արևմուտքը երկար ժամանակ էր ծրագրում Սիրիան մասնատելու համար:

Հանդիպման ժամանակ, Սիրիայի հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցիչը Մոսկվայի հովանավորությունն է հայտնել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գործընթացի նկատմամբ:

Կողմերը քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում Սոչիում կայանալիք Սիրիայի թեմայով բանակցությունները և ընդդիմության հետ Սիրիայի կառավարության բանակցությունների գործընթացը: