Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Հալեպի բոլոր գրավված քաղաքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81433-Սիրիայի_կառավարական_ուժերն_ազատագրել_են_Հալեպի_բոլոր_գրավված_քաղաքները
Սիրիայի կառավարական բանակին՝ աշխարհազորային դաշնակից ուժերի աջակցությամբ, հաջողվել է ամբողջությամբ վերականգնել վերահսկողությունը Հալեպ նահանգի բոլոր քաղաքներում, որոնք գրավել էին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 17:24 Asia/Tehran
  • Սիրիայի կառավարական ուժերն ազատագրել են Հալեպի բոլոր գրավված քաղաքները

Սիրիայի կառավարական բանակին՝ աշխարհազորային դաշնակից ուժերի աջակցությամբ, հաջողվել է ամբողջությամբ վերականգնել վերահսկողությունը Հալեպ նահանգի բոլոր քաղաքներում, որոնք գրավել էին «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները:

Ինչպես տեղեկացնում է Press TV-ն՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվական աղբյուրը, բանակայիններն աջակից ուժերի հետ միասին նոր գրոհներ են իրականացրել գրոհայինների հենակետերում, որի արդյունքում 13 քաղաք են ազատագրել, այդ թվում և Սալեհիյան, Հորդանան, Ալ-Ասադիյան, Ալ-Սադիյան:

Հաղորդվում է, որ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչների դիրքերը, ինչպես նաև մեծ թվով ահաբեկիչների սպանել կամ վիրավորել:

Tert.am