Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է ԱՄՆ ռազմական քայլը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81487-Սիրիայի_ԱԳ_նախարարությունը_դատապարտել_է_ԱՄՆ_ռազմական_քայլը
Մի հաղորդագրություն տարածելով, Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է այդ երկրի հյուսիս-արևելյան շրջանում աշխարհազորայինների նոր խումբ ստեղծելու ԱՄՆ քայլը ՝ այն Սիրիայի ազգային իշխանության իրավունքի բացահայտ խախտում համարելով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 12:39 Asia/Tehran
  • Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է ԱՄՆ ռազմական քայլը

Մի հաղորդագրություն տարածելով, Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է այդ երկրի հյուսիս-արևելյան շրջանում աշխարհազորայինների նոր խումբ ստեղծելու ԱՄՆ քայլը ՝ այն Սիրիայի ազգային իշխանության իրավունքի բացահայտ խախտում համարելով:

Հղում անելով ՍԱՆԱ գործակալությանը, Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը հաղորդել է.«Սիրիայի ԱԳՆ-ը երկուշաբթի օրը տարածել է հաղորդագրություն, որտեղ ԱՄՆ-ի այդ որոշումը գնահատվել է խառնակություններ առաջացնելու և երկրների մասնատմանն ուղղված Վաշինգտոնի տարածաշրջանային ավերիչ քաղաքականության շրջանակում արված քայլ»:
ԱՄՆ-ն ապացուցել է, որ արաբների նկատմամբ թշնամության հարցում, վճռակամ է տրամադրված և հետևում է տարածաշրջանում ամերիկա-սիոնիստական դավադրական ծրագրին: ԱՄՆ-ի արարքը համարվում է Սիրիայում ճգնաժամի կարգավորման խափանմանն ուղղված քայլ և միջազգային օրենքների անտեսում».ասված է հաղորդագրությունում:

Թուրքիայի ԱԳՆ-ը ևս երկուշաբթի օրը մի հաղոորդագրությամբ դատապարտել է Սիրիայում հյուսիսում քուրդ աշխարհազորայիններից կազմված բանակ ձևավորելու համար ԱՄՆ-ի ղեկավարությամբ ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի ընդունած որոշումը:

ԱՄՆ-ի ղեկավարությամբ այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիան կիրակի օրը հայտարարել էր, որ Սիրիայի քրդերի հսկողության տակ գտնվող շրջաններում սահմանային անվտանգության ուժերից կազմված 30 հազարանոց սահմանապահ խումբ է  ձևավորելու: