Երուսաղեմի նիստի մասնակիցները պահանջել են Ղոդսը Պաղեստինի հավերժական մայրաքաղաք հռչակել
(last modified Fri, 19 Jan 2018 03:43:51 GMT )
Հունվար 19, 2018 07:13 Asia/Tehran
  • Երուսաղեմի նիստի մասնակիցները պահանջել են Ղոդսը Պաղեստինի հավերժական մայրաքաղաք հռչակել

Եգիպտոսի «Ալ-Ազհար» համալսարանում կազմակերպված Ղոդսի պաշտպանության համաշխարհային նստաշրջանի մասնակիցները հինգշաբթի օրը հրապարակված նստաշրջանի ամփոփիչ հաղորդագրության մեջ ընդգծել են Ղոդսը Պաղեստինի հավերժական մայրաքաղաք հռչակելու անհրաժեշտությունը:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոդսի պաշտպանության համաշխարհային նստաշրջանի մասնակիցներն ամփոփիչ հաղորդագրության մեջ ընդգծելով Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշման հետ իրենց հակառակությունը, պահանջել են այդ որոշման գործադրումը կանխելու ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկել:

Հաղորդագրության մեջ 2018 թվականը Սուրբ Ղոդսի տարի է հռչակվել:

Ղոդսի պաշտպանության համաշխարհային համաժողովը գլխավորապես իսլամական ու արաբական ավելի քան 80 երկրների նախարարների, բարձրաստիճան պաշտոնատարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, հունվարի 17-ին և 18-ին գումարվեց Եգիպտոսի «Ալ-Ազհար» համալսարանում: Համաժողովին մասնակցում էր նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: