Սիրիայի հյուսիսում մեկնարկել են Թուրքիայի ռազմական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i81923-Սիրիայի_հյուսիսում_մեկնարկել_են_Թուրքիայի_ռազմական_գործողությունները
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը սկսել է բանակի ռազմական գործողությունը՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրիի շրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2018 13:03 Asia/Tehran
  •  Սիրիայի հյուսիսում մեկնարկել են Թուրքիայի ռազմական գործողությունները

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը սկսել է բանակի ռազմական գործողությունը՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրիի շրջանում:

Sky News կայքի հաղորդմամբ՝ Նուրէդդին Ջանիքլին ուրբաթ օրը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործող Աֆրինում սկսվել են քրդերի դեմ ուղղված  թուրքական բանակի ռազմական գործողությունները: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ ամեն օր այդ երկրի դեմ ուղղված անվտանգության սպառնալիքներն աճում են, և Անկարան Աֆրինի գործողությունների  վերաբերյալ ու հավանական զոհերի թիվը կրճատելու նպատակով, բանակցում է  Սիրիայի վրա ազդեցություն ունեցող բոլոր երկրների հետ:

Մյուս կողմից Սիրիայի ժողովրդավարական պաշտպանության շարժումը հայտարարել է, որ թուրքական զորքերը կեսգիշերից սկսել են ականանետային  հարձակումներ իրականացնել քրդական գյուղերի ուղղությամբ:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Սիրիայի հյուսիսում քրդական ուժերին կոչ էր արել հանձնվել: