Թուրքիան հրթիռակոծվել է Սիրիայի տարածքից
Սիրիայի տարածքից դեպի թուրքական Քիլիս նահանգ է արձակվել 3 հրթիռ, ինչի հետևանքով վնասվածք է ստացել մեկ մարդ:Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը հրթիռները խոցել են նահանգի համանուն մայրաքաղաքը:
Անվտանգության ուժերը ներկայացնող աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով վնասվել են մի շարք շինություններ:Դեռևս հայտնի չէ՝ ով է պատասխանատու հրթիռակոծման համար:Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է սիրիական Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին: Գլխավոր շտաբի տվյալներով՝ գործողության շրջանակում օգտագործվել է 72 ինքնաթիռ, որոնք խոցել են 108 թիրախ:Քրդական կողմն ավելի ուշ հաղորդել է, որ ռմբակոծումների զոհ է դարձել 9 մարդ, որից 6-ը խաղաղ բնակիչ է:Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հունվարի 21-ին Աֆրինում կարող է ցամաքային ռազմական գործողություն սկսվել:
tert.am/