Թուրքական տանկերը Սիրիա են մտել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82113-Թուրքական_տանկերը_Սիրիա_են_մտել
Թուրքիայի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումները Սիրիայի Աֆրին քաղաքի շրջանում աջակցում են Անկարայի հանդեպ չեզոք զինված ջոկատների հարձակմանը քրդերի դիրքերի վրա, հայտնում է News.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2018 14:54 Asia/Tehran
  • Թուրքական տանկերը Սիրիա են մտել

Թուրքիայի Զինված ուժերի տանկային ստորաբաժանումները Սիրիայի Աֆրին քաղաքի շրջանում աջակցում են Անկարայի հանդեպ չեզոք զինված ջոկատների հարձակմանը քրդերի դիրքերի վրա, հայտնում է News.am-ը:

Haberturk-ը հստակեցրել է, որ զրահատեխնիկան Սիրիայի տարածքում առաջ է շարժվել 3,5 կմ: «Անադոլու» գործակալությունը փոխանցում է, որ թուրք-սիրիական սահման են ուղարկվել նաեւ հատուկ նշանակության ջոկատներ եւ հաուբիցներ:

Հունվարի 20-ին Աֆրինի շրջանում Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարությամբ մեկնարկել է  քուրդ աշխարհազորայինների դեմ ռազմական գործողությունը, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում: Որպես ցամաքային ուժ գործարկվել են Սիրիայի ընդդիմության ջոկատները: Կիրառվում է նաեւ ռազմական ավիացիա, փոխանցում է Lenta-ն:

Թուրքիայի Գլխավոր շտաբից նշել են, որ գործողության նպատակներն են Թուրքիայի սահմանների պաշտպանությունը, տարածաշրջանում անվտանգության ապահովումը, քուրդ աշխարհազորաինների եւ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարը: Մոսկվայում մտահոգություն են հայտնել Անկարայի գործողությունների հետ կապված, նաեւ հաստատել են, որ ռուս զինվորականները գործողությունը սկսելուց առաջ Աֆրինից հեռացել են հանուն սեփական անվտանգության:

lratvakan.am