Ասադը Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82117-Ասադը_Թուրքիային_մեղադրել_է_ահաբեկչությանն_աջակցելու_մեջ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա պայմանավորված է Անկարայի քաղաքականությամբ, որը, Ասադի խոսքով, հիմնված է ահաբեկչական խմբավորումներին աջակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2018 16:02 Asia/Tehran
  • Ասադը Թուրքիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա պայմանավորված է Անկարայի քաղաքականությամբ, որը, Ասադի խոսքով, հիմնված է ահաբեկչական խմբավորումներին աջակցությամբ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սիրիական պետական լրատվական աղբյուրը, Ասադն այս հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին քաղաքականության հարցերով իրանական մարտավարական խորհրդի պատվիրակության հետ հանդիպմանը: Սիրիայի ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումը քաջ հայտնի է, քանի որ այն սիրիական ճգնաժամի հենց սկզբից գործակցել է ծայրահեղական խմբավորումների հետ:Անկարան համագործակցում է «Սիրիական  ազատ բանակ» ընդդիմադիր զորամիավորումների դաշինքի հետ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, սիրիական Աֆրինում քրդերի դեմ իրականացվող ռազմարշավին թուրքական ուժերին աջակցում են դաշինքի ուժերը, որոնք 5 կմ առաջ են շարժվել դեպի քաղաքի խորքերը:Հիշեցնենք, որ թուրքական զորքերը հունվարի 20-ին սկսել են ավիահարվածներ իրականացնել սահմանային Աֆրին քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ էին վիրավորվել:Նախօրեին արված հայտարարության համաձայն՝ Մոսկվան Թուրքիայի գործողությունների համար ԱՄՆ-ին էր մեղադրել, որն անդադար ժամանակակից զինտեխնիկա է մատակարարում քրդական ուժերին:

tert.am/