Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից մեկնել է ՌԴ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i8284-Ռուսական_ինքնաթիռների_առաջին_խումբը_Սիրիայից_մեկնել_է_ՌԴ
Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայից մեկնել է Ռուսաստանի տարածքի մշտական տեղաբաշխման վայրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2016 11:21 Asia/Tehran
  • Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայից մեկնել է ՌԴ

Ռուսական ինքնաթիռների առաջին խումբը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայից մեկնել է Ռուսաստանի տարածքի մշտական տեղաբաշխման վայրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, լրագրողներին հայտնել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում:

«Խմբի կազմում են «առաջատարը»՝ Տու-154-ը, ինչպես նաեւ Սու-34 բազմագործառական ռմբակոծիչները»,- ճշտել են զինվորական գերատեսչությունում:

Մարտի 14-ի երեկոյան Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարություն Է տարածել այն մասին, որ Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բաշար Ասադը համաձայնություն են ձեռք բերել իրականացնելու ՌԴ-ի օդատիեզերական ուժերի ավիացիոն խմբավորման հիմնական մասի դուրսբերում, քանի որ «այն սկզբունքային խնդիրները, որոնք դրվել Էին Ռուսաստանի զինված ուժերի առջեւ, լուծված են»:

Ըստ որում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկողության համար ռուսական կողմը Սիրիայի տարածքում կպահպանի օդուժի թռիչքների ապահովման կետ, նշել են Կրեմլում: ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրաման Է տրվել մարտի 15-ից սկսել ռուսական զորքերի դուրսբերումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.am

15/3/2016