Իսրայելը պատրաստվում է պատի նոր հատված կառուցել Լիբանանի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83453-Իսրայելը_պատրաստվում_է_պատի_նոր_հատված_կառուցել_Լիբանանի_հետ_սահմանին
Իսրայելը պատրաստվում է բաժանարար պատ կառուցել Լիբանանի հետ սահմանին: Այդ մասին ասված է Լիբանանի նախագահ Միշել Աունի հայտարարությունում, որով նա հանդես է եկել Լիբանանի հարցով ՄԱԿ-ի համակարգող Պերնիլ Կարդելի հետ հանդիպումից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2018 07:03 Asia/Tehran
  • Իսրայելը պատրաստվում է պատի նոր հատված կառուցել Լիբանանի հետ սահմանին

Իսրայելը պատրաստվում է բաժանարար պատ կառուցել Լիբանանի հետ սահմանին: Այդ մասին ասված է Լիբանանի նախագահ Միշել Աունի հայտարարությունում, որով նա հանդես է եկել Լիբանանի հարցով ՄԱԿ-ի համակարգող Պերնիլ Կարդելի հետ հանդիպումից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իսրայելը վերջապես անցել է «կապույտ գծի» (ՄԱԿ-ի կողմից ճանաչված Իսրայելի և Լիբանանի սահմանը) արևելյան և արևմտյան հատվածներում բաժանարար պատի կառուցման համար ենթակառուցվածքների ստեղծմանը»,- հայտարարել է Աունը:

«Լիբանանը կարծում է, որ «կապույտ գիծը» չի համապատասխանում Լիբանանի և պաղեստինյան տարածքների միջև միջազգային սահմանին»,- հավելել է Լիբանանի ղեկավարը:

Իսրայելը սկսել է լիբանանյան սահմանին բետոնե պատի կառուցումը 1948 թվականին:

tert.am