Սիրիայի կառավարական ուժերի սպանությունը, ԱՄՆ կոալիցիայի նոր հանցագործությունը
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցայի ուժերի կողմից Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի դեմ իրականացրած հարձակումն արվել է ի պաշտպանություն ահաբեկիչների:
Սիրիայի պաշտոնական հեռուստաալիքը հինգշաբթի դատապարտել է ԱՄՆ-ի կոալիցիայի ուժերի կողմից Դեյր էլ-Զորի արվարձանում Սիրիայի ուժերի ռմբակոծումը և ընդգծել է.-«ԱՄՆ-ի կոալիցիան, Դեյր էլ-Զորում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարի պատրվակով, ռմբակոծել է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը, ինչի արդյունքոմ զոհվել են տասնյակ զինծառայողներ: Սա արվել է ի պատասխան Սիրիայի բանակի կողմից Սիրիայի քրդական ժողովրդավարական կուսակցության շտաբի վրա իրականացրած հարձակման»:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալությունը (Սանա) նաև անդրադարձել է ամերիկյան կոալիցիայի կողմից տասնյակ ժողովրդական ուժերի սպանությանը, այն անվանելով նոր ոտնձգություն ահաբեկչության աջակցություն: