Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի նոր հարձակումները մտահոգում են ՌԴ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i83919-Սիրիայի_վրա_Սիոնիստական_ռեժիմի_նոր_հարձակումները_մտահոգում_են_ՌԴ_ին
Մտահոգություն հայտնելով վերջերս Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի վրա իրականացվող հարձակումների կապակցությամբ ՌԴ-ի ԱԳ նախարարությունը հավաստել է.«Ռուս զինվորների կյանքը վտնագելը անշուշտ անընդունելի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 14:16 Asia/Tehran
  • Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի նոր հարձակումները մտահոգում են ՌԴ-ին

Մտահոգություն հայտնելով վերջերս Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի վրա իրականացվող հարձակումների կապակցությամբ ՌԴ-ի ԱԳ նախարարությունը հավաստել է.«Ռուս զինվորների կյանքը վտնագելը անշուշտ անընդունելի է»:

Ռոյտերսի հաղորդմամբ՝ ՌԴ-ի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Մոսկվան հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և լարվածություն չստեղծել»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Մոսկվան կոչ է անում զերծ մնալ իրավիճակը առավել բարդացնող քայլերից»:

Հաղորդագրության մեջ կարևորում է առանց պայմանների Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների իշխանության և տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը:

«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող ռուս զինվորների կյանքին ու անվտանգությանն սպառնալը անշուշտ անընդունելի է»․ շեշտված է հաղորդագրության մեջ: