Դեյր էզ-Զորում որքան ռուսաստանցի է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84267-Դեյր_էզ_Զորում_որքան_ռուսաստանցի_է_զոհվել
Դեյր էզ-Զորում զոհվել են 13 ռուսաստանցիներ, ովքեր չպետք է գտնվեին ամերիկացի զինծառայողների կրակային գոտում, տեղեկացնում է novayagazeta.ru:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 11:30 Asia/Tehran
  • Դեյր էզ-Զորում որքան ռուսաստանցի է զոհվել

Դեյր էզ-Զորում զոհվել են 13 ռուսաստանցիներ, ովքեր չպետք է գտնվեին ամերիկացի զինծառայողների կրակային գոտում, տեղեկացնում է novayagazeta.ru:

 

Սիրիայում ռուսաստանյան ռազմական խմբավորման ղեկավարության տվյալներով, շարասյան մեջ, որը ընթանում էր դեպի Conoco նավթահանքավայր, ռուսաստանցիներ չպետք է լինեին: ՌԴ զինվորականները հենց այդպիսի տեղեկություն են փոխանցել ԱՄՆ-ի գործընկերներին եւ նրանք որոշում են կայացրել հարձակվել ավտոշարասյան վրա օդից AC-130-ով եւ Ah-64 Apache ուղղաթիռներով, F-15 կործանիչներով եւ անօդաչու սարքերով, ինչպես նաեւ ծովային բազավորման հրետանային մարտկոցներով: Արդեն օդային եւ հրետանային հարվածներից հետո, Սիրիայում գտնվող աղբյուրների փոխանցմամբ, հայտնի է դարձել, որ ավտոշարասյան մեջ եղել են ռուսաստանցիներ: Նրանցից 13-ը զոհվել են, իսկ ավելի քան 15-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Ամերիկյան The Washington Post  թերթը՝ հղում անելով քուրդ հրամանատար Հասանին, ով ղեկավարում է «Սիրիայի ժողովրդավարական ուժերը», պատմել է Դեյր էզ-Զորից 80կմ դեպի արեւմուտք՝ Եփրատի ձախ ափին տեղի ունեցած ամերիկյան եւ ռուսաստանյան ուժերի բախման մանրամասները:

Ռումբերն ընկնում էին «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» եւ ամերիկացի զինվորականների դիրքերից 450մ հեռավորության վրա: ԱՄՆ-ի օդուժի կործանիչները եւ անօդաչու սարքերը հարձակվել են սիրիացիների եւ ռուսաստանցիների վրա: Մարտը ավարտվել է առավոտյան»:

Հրամանատար Հասանը պնդում է, որ չեզոքացվել է առնվազն 100 հարձակվող, եւ նրանց մեջ եղել են մի քանի ռուսաստանցիներ, հավանաբար, այն ուժերից, ովքեր մարտնչում են սիրիական բանակի ուժերի հետ:

The Washington Post-ի հոդվածը հրապարակվել է փետրվարի 13-ին: Միեւնույն ժամանակ փետրվարի 8-ին սոցիալական կայքերում լուրեր էին տարածվում, որ Դեյր էզ-Զորում զոհվել են «Վագներ» մասնավոր ռազմական ստորաբաժանման 200-ից 600 զինյալներ:

Կա նաեւ տեղեկություն այն մասին, որ Դեյր էզ-Զորի մոտ հարձակման ենթարկված խումբը բաղկացած է եղել միայն ռուսաստանցի զինվորականներից:

Կրճատված՝ novayagazeta.ru