Դամասկոսը զգուշացրել է Իսրայելի ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i84283-Դամասկոսը_զգուշացրել_է_Իսրայելի_ռեժիմին
Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը զգուշացրել է, որ այդ երկրի վրա կրկին անգամ հարձակվելու դեպքում, Իսրայելի ռեժիմը պատասխան հարձակումների է ենթարկվելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2018 13:10 Asia/Tehran
  • Դամասկոսը զգուշացրել է Իսրայելի ռեժիմին

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալը զգուշացրել է, որ այդ երկրի վրա կրկին անգամ հարձակվելու դեպքում, Իսրայելի ռեժիմը պատասխան հարձակումների է ենթարկվելու:

Հղում անելով ՍԱՆԱ գործակալությանը, «Մեհր»-ը հաղորդել է, որ Իմեն Սուսանն ասել է.«Ամեն անգամ, երբ Սիոնիստական ռեժիմը փորձի հարձակվել Սիրիայի վրա, այդ երկրի բանակն իր հակադարձ քայլերով անակնկալի կբերի ռեժիմին»:

Սիրիայի ԱԳ նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր. «ԱՄՆ-ի վերջին հայտարարությունն առ այն, որ Սիրիայի բանակը Դամասկոսի մոտակայքում ահաբեկիչների ու խռովարարների դեմ քիմիական զենքեր է կիրառել, անհիմն է»:

Անցյալ տարի, հակադարձելով Իդլիբում Խան Շեյխունի տարածքում քիմիական հարձակման մեղադրանքին, ԱՄՆ-ը հրթիռակոծել էր Ալ-Աշիրաթի զորակայանը: Խան Շեյխունի հարձակումները Սիրիայի կառավարությանն էին վերագրվել: