Ռուսական օդուժի դուրս բերումը Սիրիայից անակնկալ է եղել Իսրայելի համար
ՌԴ նախագահի որոշումը՝ Սիրիայից դուրս բերել ռուսական օդուժի հիմնական մասը, անակնկալ է եղել Իսրայելի ղեկավարության համար: Այս մասին BBC-իփոխանցմամբ, հայտարարել է Իսրայելի զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Գադի Այզենկոտը: Աղբյուրի փոխանցմամբ, իսրայելցի բարձրագույն զինվորականը, ելույթ ունենալով Քնեսեթում, նշել է, որ սիրիական հարցում Ռուսաստանի գործողությունները մինչև վերջ հասկանալի չեն:
«Նախորդ տարվա սեպտեմբերի վերջերին մեր հետախուզությունը տեղեկություններ ուներ այն մասին, որ Ռուսաստանը ռազմական միջամտություն է ունենալու սիրիական հակամարտությանը: Սա այն ժամանակ մեզ օգնեց լավ նախապատրաստվել, ինչը չի կարելի ասել Մոսկվայի վերջին որոշման առումով, այն մեզ համար ամբողջությամբ անսպասելի էր»,- նշել է Այզենկոտը:
Վերջինս միաժամանակ հավելել է, որ Մոսկվայի և Երուսաղեմի միջև ստեղծված համակարգող կենտրոնը կշարունակի գործել ռուսական օդուժի հիմնական մասի դուրս գալուց հետո:
Միաժամանակ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Պուտինի որոշմանը հաջորդել է երեկ երեկոյան Իսրայելի նախագահի այցը Մոսկվա: Այս առումով սպասվում է, որ Իսրայելը որոշակի պարազբանումներ կստանա Ռուսաստանի հետագա գործողությունների վերաբերյալ: Փորձագետները նաև նշում են, որ ռուս-իսրայելական բանակցությունների առարկա կարող են դառնալ Սիրիայում Իրանի աճող ազդեցության հետ կապված խնդիրները:
Panorama.am
16/3/2016