Սաուդյան Արաբիան Եմենի դեմ պատերազմում արգելված ռումբեր է կիրառում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i85113-Սաուդյան_Արաբիան_Եմենի_դեմ_պատերազմում_արգելված_ռումբեր_է_կիրառում
Մարդու իրավունքների եմենցի մի ակտիվիստ ասել է.«Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիան կլաստերային ռումբ է օգտագործում, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր եմենցիներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2018 14:48 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան Եմենի դեմ պատերազմում արգելված ռումբեր է կիրառում

Մարդու իրավունքների եմենցի մի ակտիվիստ ասել է.«Եմենի դեմ պատերազմում Սաուդյան Արաբիան կլաստերային ռումբ է օգտագործում, ինչի հետևանքով զոհվել են հազարավոր եմենցիներ»:

Մարդու իրավունքների հարցում եմենցի ակտիվիստ Վաֆա Աբդ Ալ-Ֆաթթահ Էսմայիլը հավելել է.«Սաուդցիները ԱՄՆ-ի աջակցությամբ հարձակվել են Եմենի վրա ու չնայած, որ ավիահարձակումներից ավելացել է զոհված խաղաղ բնակիչների թիվը այդուհանդերձ եվրոպական երկրները դեռևս զենք են վաճառում Սաուդյան Արաբիային»:

Ընդգծելով, որ Բրիտանիան 6 մլն դոլար արժողությամբ զենք է վաճառել Սաուդյան Արաբիային, մարդու իրավունքների եմենցի ակտիվիստը հավաստել է.«Մի շարք շրջանակներ խոսում են Իրանի կողմից Անսարալլահ շարժմանը ցուցաբերված սպառազինական աջակցության մասին, սակայն Իրանը հերքել է այդ հայտարարությունը»:

Նա հավելել է.«Հաշվի առնելով ցամաքային, օդային ու ծովային շրջափակումը Եմենում հումանիտար իրավիճակը ողբերգական տեսք է ստացել, քանի որ սաուդական կոալիցիայի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 10 հազար և վիրավորվել ավելի քան 50 հազար մարդ:

Human Rights Watch կազմակերպությունը դատապարտել է Սաուդյան Արաբիայի՝ կլաստերային ռումբ կիրառելու քայլը: