Սիոնիստական ռեժիմի նախկին նախարար. Նեթանյահուի քաղաքական կարիերան ավարտվում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86297-Սիոնիստական_ռեժիմի_նախկին_նախարար._Նեթանյահուի_քաղաքական_կարիերան_ավարտվում_է
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարարը քննադատել է կոռուպցիայի կապակցությամբ հարուցված գործի հանդեպ այդ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2018 13:15 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի նախկին նախարար. Նեթանյահուի քաղաքական կարիերան ավարտվում է

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարարը քննադատել է կոռուպցիայի կապակցությամբ հարուցված գործի հանդեպ այդ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քայլերը:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարար Մուշե Յաըլունն այդ ռեժիմի բանակի ռադիոյին տված հարցազրույցում ասել է. «Իսրայելցիներն այսօր տուժում են քաղաքական ասպարեզում իր ներկայությունը շարունակելու համար Նեթանյահուի մղած պատերազմի պատճառավ և այդ առումով նրա քաղաքական կարիերան մոտենում է ավարտին»:

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարարը, քննադատելով Նեթանյահուի քաղաքականությունների ու դիրքորոշումների և դատական համակարգին ու մամուլին իշխելու համար նրա և նրա մերձավորների գործադրած ջանքերի հանդեպ իսրայելցի քաղաքական այրերի կողմնորոշումն, ասել է. «Նեթանյահուն անցյալում էլ փորձել է իր վերահսկողության տակ առնել մամուլը»:

2017 թվականի հունվարի 2-ից սկսվել է կոռուպցիայի և գերմանական մի ընկերությունից քանի միլիոն դոլար կաշառք  ստանալու մեղադրանքով Բենյամին Նեթանյահուի հարցաքննությունը: