Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները հրթիռակոծել են Գազայի հատվածի հարավը
Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշեր երեք անգամ հրթիռակոծել են Գազայի հատվածը:
Պաղեստինյան աղբյուրների հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի հյուսիսային ու արևմտյան բաժիններում գտնվող պաղեստինյան դիմադրության ուժերի դիրքերը:
Հարձակումների պատճառած կորստի ու վնասի մասին մանրամասնություններ չեն հաղորդվել:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է, որ Պաղեստինի իսլամական դիմադրության շաժում՝ «Համաս»-ի հակաօդային պաշտպանության ջոկատները, կրակելով իսրայելյան ռազմական ինքնաթիռների ուղղությամբ, նրանց պարտադրել են փախուստի դիմել:
Պաղեստինյան դիմադրության ուժերը շաբաթ երեկոյան կործանել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական թռչող անօդաչու սարքը, որը նկարահանումներ էր իրականացնում Գազայի հատվածում:
Սիոնիստական ռեժիմն անցած դեկտեմբերից վերսկսել է Գազայի հատվածի դեմ ավիահարվածների նոր շրջանը: