Սաուդյան ռեժիմը նպատակ ունի վնասել տարածաշրջանի կայունությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i87974-Սաուդյան_ռեժիմը_նպատակ_ունի_վնասել_տարածաշրջանի_կայունությանը
«Հանուն Պաղեստինի ազատության ժողովրդական ճակատի» քաղբյուրոյի անդամը սաուդցի գահաժառանգի արտահայտությունները որակել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի շահերից ելնելով, տարածաշրջանի կայունությանը վտանգելու փորձ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2018 13:45 Asia/Tehran
  • Սաուդյան ռեժիմը նպատակ ունի վնասել տարածաշրջանի կայունությանը

«Հանուն Պաղեստինի ազատության ժողովրդական ճակատի» քաղբյուրոյի անդամը սաուդցի գահաժառանգի արտահայտությունները որակել է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի շահերից ելնելով, տարածաշրջանի կայունությանը վտանգելու փորձ:

Ջամիլ Մազհարը նշել է.«Նման հայտարարությունները վկայում են Սիոնիստական և սաուդական ռեժիմների միջև կապի առկայության մասին: Ղոդսը բռնագրավող ռեժիմի հետ վաղեմի կապերի նորմալացումն ուղղված է տարածաշրջանում Իրանի, Հեզբոլլահի և Պաղեստինի դիմադրության մասնակցությամբ Դիմադրության ուժերի դեմ պայքարի համար կոալիցիայի ձևավորմանը: 

Մազհարն ընդգծել է արաբա-իսլամական դիմադրության ճակատի ձևավորման անհրաժեշտությունը՝ թշնամիների դեմ պայքարելու և ամերիկացիների ու սիոնիստների դավերին դիմագրավելու ուղղությամբ:

Ավելի վաղ, ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադ խմբերի ավագ անդամներ   Խեզեր Հաբիբը և Էսմայիլ Ռեզվանը խստորեն դատապարտել էին Սիոնիստական ռեժիմն օրինական ճանաչելու Մոհամմեդ Բին Սալմանի հայտարարությունը: