Սիոնիստ պաշտոնյա. պաղեստինցիների նկատմամբ ճնշումները շարունակվելու են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88060-Սիոնիստ_պաշտոնյա._պաղեստինցիների_նկատմամբ_ճնշումները_շարունակվելու_են
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը Գազայի հատվածի բնակիչների ուրբաթ օրվա երթի սեմին հայտարարել է, որ պաղեստինցիների բողոքին տրված պատասխանն անցած շաբաթվա նման խիստ է լինելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2018 03:09 Asia/Tehran
  • Սիոնիստ պաշտոնյա. պաղեստինցիների նկատմամբ ճնշումները շարունակվելու են

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը Գազայի հատվածի բնակիչների ուրբաթ օրվա երթի սեմին հայտարարել է, որ պաղեստինցիների բողոքին տրված պատասխանն անցած շաբաթվա նման խիստ է լինելու:

«Ռուսիա-ալ-Յում»-ը հղում կատարելով «Հաարեց»-ին հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը հինգշաբթի երեկոյան ասել է. «Իսրայելցի զորայիններն անցած շաբաթվա նման Գազայի սահմանին պատրաստ են լինելու ճնշել պաղեստինցիների հավանական երթը»:

Հատկանշական է, որ Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակ Ռոնեն Մանելիսն ասել է. «Որպեսզի  այդ երթը չվերածվի  ամենշաբաթյա երթի, պատրաստ ենք դրան արձագանքել Գազայի տարածքի խորքում»:

Գազայի հատվածի բնակիչ պաղեստինցիները մարտի 30-ին՝ Հողի օրը, զավթված Պաղեստինի հետ Գազայի սահմանին կազմակերպեցին «Վերադարձի իրավունք» խաղաղ երթը: Սիոնիստական ռեժիմի բանակայինները ճնշեցին ցույցը: Հաղորդումների համաձայն, հարձակման ընթացքում նահատակվեցին առնվազն 19 և վիրավորվեցին ավելի քան հազար պաղեստինցիներ: