Սիոնիստ պաշտոնյա. պաղեստինցիների նկատմամբ ճնշումները շարունակվելու են
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը Գազայի հատվածի բնակիչների ուրբաթ օրվա երթի սեմին հայտարարել է, որ պաղեստինցիների բողոքին տրված պատասխանն անցած շաբաթվա նման խիստ է լինելու:
«Ռուսիա-ալ-Յում»-ը հղում կատարելով «Հաարեց»-ին հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը հինգշաբթի երեկոյան ասել է. «Իսրայելցի զորայիններն անցած շաբաթվա նման Գազայի սահմանին պատրաստ են լինելու ճնշել պաղեստինցիների հավանական երթը»:
Հատկանշական է, որ Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակ Ռոնեն Մանելիսն ասել է. «Որպեսզի այդ երթը չվերածվի ամենշաբաթյա երթի, պատրաստ ենք դրան արձագանքել Գազայի տարածքի խորքում»:
Գազայի հատվածի բնակիչ պաղեստինցիները մարտի 30-ին՝ Հողի օրը, զավթված Պաղեստինի հետ Գազայի սահմանին կազմակերպեցին «Վերադարձի իրավունք» խաղաղ երթը: Սիոնիստական ռեժիմի բանակայինները ճնշեցին ցույցը: Հաղորդումների համաձայն, հարձակման ընթացքում նահատակվեցին առնվազն 19 և վիրավորվեցին ավելի քան հազար պաղեստինցիներ: