Իսրայելի պատերազմի նախարարը խոստովանել է Սիրիայի դեմ հրթիռային հարձակումը
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը խոտովանել է Հոմսում սիրիական ավիաբազայի դեմ հրթիռային հարձակումը:
Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, «Յեդիոթ Ահարանոթ» օրաթերթին տված հարցազրույցում, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար՝ Ավիգդոր Լիբերմանն անուղղակի կերպով խոստովանել է, որ Թել Ավիվը դերակատար է եղել երկուշաբթի օրը, Սիրիայում T-4 ավիաբազայի դեմ հրթիռային հարձակման մեջ և Իսրայելի ռազմաօդային ուժերը վերադարձել են Սիրիայում իրականացրած գործողությունից:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական երկու ինքնաթիռներ երկուշաբթի օրը, հարձակվել են Հոմս նահանգում Սիրիայի մի ավիաբազայի դեմ:
Երկուշաբթի օրը, հրթիռային հարձակման է ենթարկվել Հոմս նահանգի Ալ-Թիֆուր ռազմական օդանավակայանը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ մարդիկ: