Սիրիայի ԱԳՆ Իսրայելի հարձակման հետևանքները վտանգավոր են
Սիրիայի ԱԳ նախարարությունն արձագանքելով Հոմս նահանգում գտնվող «Ալ-Թիֆոր» ռազմական օդանավակայանի դեմ սիոնիստական ռազմական ինքնաթիռների հարձակմանը, զգուշացրել է դրա վտանգավոր հետևանքների կապակցությամբ:
«Մեհր» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ՍԱՆԱ-ին հաղորդել է, որ Սիրիայի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը առանձին նոտաներ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ նախագահին, Հոմսի մերձակայքում գտնվող «Ալ-Թիֆոր» ռազմական օդանավակայանի դեմ Իսրայելի հարձակման կապակցությամբ հայտարարել է. «Առանց ԱՄՆ-ի կանաչ ազդանշանի ու անսակարկ աջակցության, այդ հարձակումը չէր իրականացվի: Իսրայելը սպառնում է տարածաշրջանի ու աշխարհի խաղաղությանն ու կայունությանը»:
«Իսրայելի հրթիռային հարձակումը Դամասկոսի մերձակա տարածքներից ու Սիրիայի այլ տարածքներից ահաբեկչական խմբերին հեռացնելու գործում Սիրիայի բանակի հաջողությանը ցուցաբերված անուղղակի հակազդեցություն է համարվում». ասված է հաղորդագրության մեջ:
Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ-Թիֆոր» ռազմական օդանավակայանը երկուշաբթի վաղ առավոտյան հրթիռային հարձակման թիրախ դարձավ: Հարձակման հետևանքով զոհվեց ու վիրավորվեց մի քանի մարդ: Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը «Յեդիութ Ահարանոտ» օրաթերթին տված հարցազրույցում հաստատեց հրթիռային այդ հարձակման գործին Թել Ավիվի մասնակցությունը: