Կործանվեցին Սիրիայի կողմն արձակված բոլոր 9 հրթիռները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i88854-Կործանվեցին_Սիրիայի_կողմն_արձակված_բոլոր_9_հրթիռները
Սիրիայի բանակը հայտարարեց, թե Հոմսի «Ալ-Շաիրաթ»-ի օդանավակայանի և Դամասկոսի մերձակայքում գտնվող «Ալ-Զամիր»-ի օդանավակայանի կողմը 9 հրթիռներ են արձակվել:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 17, 2018 02:49 Asia/Tehran
  • Կործանվեցին Սիրիայի կողմն արձակված բոլոր 9 հրթիռները

Սիրիայի բանակը հայտարարեց, թե Հոմսի «Ալ-Շաիրաթ»-ի օդանավակայանի և Դամասկոսի մերձակայքում գտնվող «Ալ-Զամիր»-ի օդանավակայանի կողմը 9 հրթիռներ են արձակվել:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակը երեքշաբթի վաղ առավոտյան հայտարարեց Սիրիայի կողմն արձակված բոլոր հրթիռների կործանման մասին:

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետախուզեց ու կործանեց Դամասկոսի մերձակայքում գտնվող «Ալ-Զամիր»-ի ռազմական օդանավակայանի կողմն արձակված երեք հրթիռները, իսկ Հոմսի երկնքում ոչնչա ցրեց վեց հրթիռներ:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատասխանելով Սիրիայի Հոմսում գտնվող «Ալ-Շաիրաթ»-ի ավիաբազայաի դեմ հրթիռային հարձակման կապակցությամբ հաղորդումներին, հայտարարեց, որ այս պահին ԱՄՆ-ն ռազմական որևէ ակտիվություն չունի տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ որոշ ԶԼՄ-ներ հղում կատարելով հրապարակային աղբյուրների ներկայացրել են այն հավանականությունը, որ նոր հրթիռները կարող են «Ալ-Շաիրաթ»-ի ավիաբազայի կողմն արձակված լինել Սիոնիստականկ ռեժիմի ռազմական ինքնաթիռների միջոցով: Ասվում է, թե հիշյալ ռազմական ինքնաթիռները նույնպես հետախուզվել են Սիրիայի հակաօդային պաշտպանության կողմից: