Ռադ Ալ-Հոսեյն. Իսրայելը խախտել է միջազգային օրենքներքը Գազայում
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը հավաստում է, որ Իսրայելի վարչակազմը խախտել է միջազգային իրավունքը, որպես օկուպանտ ուժ, անտեսելով Գազայի բնակիչների վիճակը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Ռաիդ Ալ-Հոսեյնն ուրբաթ օրը Մարդու իրավունքների խորհրդի նիստում հայտարարել է, , որ միջազգային օրենքի համաձայն Իսրայելը, որպես օկուպանտ ուժ, պետք է պաշտպանի Գազայի հատվածի բնակիչներին, սակայն Գազայի բնակիչները գտնվում են իսրայելական ուժերի կողմից պաշարման մեջ: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:
Ռադ Ալ-Հուեյնը հավելել է, որ պաղեստինցիները զրկվել են իրենց հիմնական իրավունքներից, իսկ եթե Պաղեստինում օկուպացիան ավարտվի, անպաշտպանությունը նույնպես կվերանա:
Ռոդ Ալ-Հուսեյնն անդրադառնալով վերջերս Իսրայելի կողմից Գազայի հատվածի սահմանում իրականացված ռազմական հանցագործություններին հայտարարել է.« Իսրայելի զորայինները կրակ են բացել անզեն բնակիչների կրծքավանդակների, գլուխների և ոտքերի վրա»: