Իսրայելին զայրացրել է Դիմադրության ջախջախիչ պատասխանը
Սիոնիստական թշնամուն Պաղեստինի Դիմադրության պատասխանից և ռեժիմի կայանների ուղղությամբ 22 հրթիռ արձակելուց հետո, Իսրայելի արդարադատության նախարարությունը հայտարարել է.«Դիմադրության ղեկավարությանը հարվածելու համար բոլոր տարբերակները, մասնավորապես Գազայի հատվածի գրավումը սեղանի վրա են»:
«Ալյոմ Ալսաբեը» օրաթերթի հաղորդմամբ, Իսրայելի ձայնին տված հարցազրույցում, ռեժիմի արդարադատության նախարար Այելեթ Շակիդը հակադարձել է Դիմադրության շարժման հրթիռային հարձակումներին, կարևորելով շարժմանը հարվածելու նպատակով Իսրայելի ջանքերի շարունակումը:
Ավելի վաղ Իսրայելի անվտանգության հանձնաժողովի անդամ Զեիֆ Էլիկանը հաստատել էր Թել Ավիվի ռազմամոլական քաղաքականությունը ՝ պահանջելով Գազայի դեմ ռազմական հարձակումների խստացումը:
Դա այն դեպքում, երբ այսօր առավոտյան Սիոնիստական ռեժիմի կործանիչները գրոհել են Գազայի հատվածի տարբեր շրջանների Դիմադրության քսան կենտրոնների դեմ:
Մարտի 30-ից «Վերադարձի իրավունքը» երթի մեկնարկից ի վեր, Սիոնիստական ռեժիմի հարձակումների պատճառով զոհվել է ավելի քան 120 պաղեստինցի: Վերջին շաբաթներին սիոնիստները հարձակվել են դիտարկման մի քանի աշտարակների վրա: Զոհվել են երեք պաղեստինցի մարտիկներ:
Ի պատասխան սիոնիստների ոճրագործությունների, Պաղեստինի դիմադրությունը երեքշաբթի առավոտյան 22 հրթիռ է արձակել օկուպացված տարածքների ուղղությամբ: 2014 թվականի ամռան 50-օրյա պատերազմից հետո այդ հարձակումներն աննախադեպ են եղել: