Իսրայելին զայրացրել է Դիմադրության ջախջախիչ պատասխանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i92738-Իսրայելին_զայրացրել_է_Դիմադրության_ջախջախիչ_պատասխանը
Սիոնիստական թշնամուն Պաղեստինի Դիմադրության պատասխանից և ռեժիմի կայանների ուղղությամբ 22 հրթիռ արձակելուց հետո, Իսրայելի արդարադատության նախարարությունը հայտարարել է.«Դիմադրության ղեկավարությանը հարվածելու համար բոլոր տարբերակները, մասնավորապես Գազայի հատվածի գրավումը սեղանի վրա են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2018 08:34 Asia/Tehran
  • Իսրայելին զայրացրել է Դիմադրության ջախջախիչ պատասխանը

Սիոնիստական թշնամուն Պաղեստինի Դիմադրության պատասխանից և ռեժիմի կայանների ուղղությամբ 22 հրթիռ արձակելուց հետո, Իսրայելի արդարադատության նախարարությունը հայտարարել է.«Դիմադրության ղեկավարությանը հարվածելու համար բոլոր տարբերակները, մասնավորապես Գազայի հատվածի գրավումը սեղանի վրա են»:

«Ալյոմ Ալսաբեը» օրաթերթի հաղորդմամբ, Իսրայելի ձայնին տված հարցազրույցում, ռեժիմի արդարադատության նախարար Այելեթ Շակիդը հակադարձել է Դիմադրության շարժման հրթիռային հարձակումներին, կարևորելով շարժմանը հարվածելու նպատակով Իսրայելի ջանքերի շարունակումը:

Ավելի վաղ Իսրայելի անվտանգության հանձնաժողովի անդամ Զեիֆ Էլիկանը հաստատել էր Թել Ավիվի ռազմամոլական քաղաքականությունը ՝ պահանջելով Գազայի դեմ ռազմական հարձակումների խստացումը:

Դա այն դեպքում, երբ այսօր առավոտյան Սիոնիստական ռեժիմի կործանիչները գրոհել են Գազայի հատվածի տարբեր շրջանների Դիմադրության քսան կենտրոնների դեմ:

Մարտի 30-ից «Վերադարձի իրավունքը» երթի մեկնարկից ի վեր, Սիոնիստական ռեժիմի հարձակումների պատճառով զոհվել է ավելի քան 120 պաղեստինցի: Վերջին շաբաթներին սիոնիստները հարձակվել են  դիտարկման մի քանի աշտարակների վրա: Զոհվել են երեք պաղեստինցի մարտիկներ:

Ի պատասխան սիոնիստների ոճրագործությունների, Պաղեստինի դիմադրությունը երեքշաբթի առավոտյան 22 հրթիռ է  արձակել օկուպացված տարածքների ուղղությամբ: 2014 թվականի ամռան 50-օրյա պատերազմից հետո այդ հարձակումներն աննախադեպ են եղել: