Արաբիան շարունակում է իր հարձակումները Եմենի տարբեր շրջանների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93610-Արաբիան_շարունակում_է_իր_հարձակումները_Եմենի_տարբեր_շրջանների_վրա
Սաուդյան կործանիչները հարձակվել են Եմենի Ալ-Հուդայդա նահանգի վրա: Վիրավորվել են Եմենի մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2018 15:08 Asia/Tehran
  • Արաբիան շարունակում է իր հարձակումները Եմենի տարբեր շրջանների վրա

Սաուդյան կործանիչները հարձակվել են Եմենի Ալ-Հուդայդա նահանգի վրա: Վիրավորվել են Եմենի մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Ալ-Հուդայդա նահանգի «Բեյթ Ալ-Ֆաղիհ» քաղաքի վրա իրականացված հարձակումների հետևանքով, մի քանի բնակարաններ ամբողջությամբ ավերվել են:

Սաուդյան ռեժիմի և Արաբական միացյալ էմիրությունների զորայինները մեկ ամիս առաջվանից գործողություններ են սկսել՝ Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա նավահանգիստը բռնազավթելու համար: Ալ-Հուդայդա նավահանգիստը այն ուղին է, որտեղից մարդասիրական օգնություններ են առաքվում Եմեն: 

Ի դեպ «Ալ-Մասիրահ» հեռուստաընկերությունը  հաղորդել է, որ Արաբիան հրետանային ու հրթիռային հարձակում է իրականացրել Եմենի Սաադա նահանգում գտնվող քաղաքացիների բնակարանների վրա: Զոհերի մասին տվյալներ չեն հրապարակվել:

Արաբիան 2015 թվականի մարտից ի վեր, ԱՄՆ-ի հովանավորությամբ լայն հարձակումներ է սկսել այդ երկրի դեմ: Այդ հարձակումները մինչ այժմ հանգեցրել են տասնյակ հազարավոր մարդկանց զոհվելուն և վիրավորվելուն: Միլիոնավոր մարդիկ տարագրվել են: