Սիոնիստական ռեժիմը զորավարժություն է անցկացրել Սիրիայի բռնազավթված Գոլանի բարձունքներում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i93642-Սիոնիստական_ռեժիմը_զորավարժություն_է_անցկացրել_Սիրիայի_բռնազավթված_Գոլանի_բարձունքներում
Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակը հայտարարել է, որ կիրակի օրը, այդ ռեժիմի բանակայինները զորավարժություն են անցկացրել Սիրիայի բռնազավթված Գոլանի բարձունքներում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2018 07:48 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը զորավարժություն է անցկացրել Սիրիայի բռնազավթված Գոլանի բարձունքներում

Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակը հայտարարել է, որ կիրակի օրը, այդ ռեժիմի բանակայինները զորավարժություն են անցկացրել Սիրիայի բռնազավթված Գոլանի բարձունքներում :

Ավիխայ Ադրաին նշել է, որ մի քանի օր շարունակվող այս ռազմափորձի նպատակն է պահպանել իսրայելցի բանակայինների մարտունակությունը և առաջիկա օրերին այդ տարածքում ռազմական տեղաշարժեր են լինելու և պայթյունների ձայն է լսվելու:

Սիոնիստական ռեժիմի ռադիոն հաղորդել է, որ կիրակի օրը, Գոլանի բարձունքներում մեկնարկած զորավարժության ընթացքում մոդելավորվելու է պատերազմը հյուսիսային ճակատում՝ Սիրիայի և Լիբանանի սահմանում:

Սիոնիստական ռեժիմը 1967թվականից Գոլանի բարձունքներում բռնազավթել է Սիրիայի 1200 քկմ տարածք:

Անցած հինգշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի բանակը ավիահարձակում է իրականացրել՝ մոդելավորելով Գազայի գոտու դեմ հարձակումը:

2006 թվականից, Գազայի գոտին օդային, ծովային ու ցամաքային շրջափակման է ենթարկվել Իսրայելի կողմից և այդ տարածքի բնակիչները բազում խնդիրներ են դիմագրավում: