Human Rights Watch.«Իսրայելը Գազայում պատերազմական ոճրագործություն է իրականացնում»
Ինչպես հաղորդում է «Ալ-Արաբ Ալ-Ջադիդ» լրատվական կայքը, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է,որ Գազայի հատվածում պաղեստինցի ցուցարարների նկատմամբ սիոնիստական ռեժիմի քայլերը համարվում են պատերազմական ոճրագործություն:
Կազմակերպության զեկույցում ասված է.«Իսրայելի կողմից ուժի կիրառումը հանգեցրել է մեծ թվով պաղեստինցիների սպանությանն ու վիրավորվելուն»:
Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է. «Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի այս վիճակին, որի ընթացքում Իսրայելը փորձում է կեղծ զեկույցներ ներկայացնելով արդարացնել իր զորայինների քայլերը, իսկ Միացյալ Նահանգներն էլ վետոյի իրավունքից օգտվելով խլում է Իսրայելին պատժելու հնարավորությունը»:
Human Rights Watch կազմակերպության հայտարարության համաձայն՝ Քուվեյթը մի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որով դատապարտվում է Գազայի հատվածում ցուցարարների դեմ մարտական գնդակներ օգտագործելու Իսրայելի քայլը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այսօրվա նիստում նախատեսված է Քուվեյթի ներկայացրած նախագծի քննարկումը: