Սաուդյան կոալիցիայի խայտառակ պարտությունը Եմենի Ալ-Հոդայդա նավահանգստում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94582-Սաուդյան_կոալիցիայի_խայտառակ_պարտությունը_Եմենի_Ալ_Հոդայդա_նավահանգստում
«Ռասա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Եմենի Անսար Ալլահի շարժման մամլո խոսնակ Մոհամեդ Աբդուլ Սալամն անդրադառնալով թշնամու քարոզչական հարձակումների սկանդալին, ասել է.«Եմենի բանակի և ժողովրդական ուժերի դիմադրության արդյունքոմ Ալ-Հոդայդա նավահանգստի դեմ Սաուդյան ակրեսոր վարձկանների գործունեությունը նրանց տանում է անորոշ ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 07:07 Asia/Tehran
  • Սաուդյան կոալիցիայի խայտառակ պարտությունը  Եմենի Ալ-Հոդայդա նավահանգստում

«Ռասա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Եմենի Անսար Ալլահի շարժման մամլո խոսնակ Մոհամեդ Աբդուլ Սալամն անդրադառնալով թշնամու քարոզչական հարձակումների սկանդալին, ասել է.«Եմենի բանակի և ժողովրդական ուժերի դիմադրության արդյունքոմ Ալ-Հոդայդա նավահանգստի դեմ Սաուդյան ակրեսոր վարձկանների գործունեությունը նրանց տանում է անորոշ ուղղությամբ»:

Աբդուլ Սալամը հավելել է, որ Եմենի ժողովրդի դիրքորոշումը երկրի պաշտպանությունն ագրեսիային դիմակայելն է և  Եմենի ժողովուրդը չի ընդունում կախվածությունը:

Եմենի Անսարալլահ շարժման քաղաքական խորհրդի անդամ Մոհամմեդ ալ Բախիթին «Սպուտնիկ» գործակալության տվախ հարցազրույցում հերքել է Ալ-Հոդայդա նավահանգիստը Միավորված ազգերի կազմակերպության հանձնելու տարածված լուրերը և հստակեցրել է.« ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիտսի հետ բանակցություններում քննարկվել է Ալ-Հոդայդա նավահանգստում միջազգային մոնիտորինգի գործընթացը, և ոչ թե նրա կառավարման հարցը»:

Հղում անելով Եմենի որոշ աղբյուրների Reuters- ը հաղորդել է, որ ուրբաթ օրը  Անսարալլահի շարժումը անուղղակիորեն հայտարարել է, որ Ալ-Հոդայդա նավահանգիստի վերահսկողությունն ու կառավարումը հանձնելու է ՄԱԿ-ին: