Եմենի հրթիռային կարողությունն ընդլայնվում է. «Անսարալլահ» շարժման խոսնակ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i94740-Եմենի_հրթիռային_կարողությունն_ընդլայնվում_է._Անսարալլահ_շարժման_խոսնակ
Եմենի «Անսարալլահ» շարժման խոսնակը կիրակի օրը Թուիթերում կատարած գրառման մեջ գրել է. «Թշնամու ոտնձգությունը երկարելուն զուգահեռ Եմենի ժողովրդի բալիստիկ հրթիռների հզորությունը մեծանում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2018 01:37 Asia/Tehran
  • Եմենի հրթիռային կարողությունն ընդլայնվում է. «Անսարալլահ» շարժման խոսնակ

Եմենի «Անսարալլահ» շարժման խոսնակը կիրակի օրը Թուիթերում կատարած գրառման մեջ գրել է. «Թշնամու ոտնձգությունը երկարելուն զուգահեռ Եմենի ժողովրդի բալիստիկ հրթիռների հզորությունը մեծանում է»:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Աբդոլալամն ընդգծել է, որ հրթիռային կարողության ընդլայնումն ազգային և այդ երկրում ու արտասահմանում բնակվող բոլոր եմենցիների համաձայնությունն ունեցող քայլ է համարվում: Նա ասել է. «Թիրախ ենք դարձնելու այնպիսի վայրեր, որոնք թշնամում համար անսպասելի են լինելու»:

Եմենի բանակի ու ժողովրդային կոմիտեների հրթիռային ջոկատը կիրակի գիշեր «Բերքան Էչ 2» տեսակի բալիստիկ հրթիռներով հարձակում իրականացրեց Արաբիայի պաշտպանության նախարարության ու Ռիադում Արաբիայի արքունիքին կապված մի քանի կենտրոնների վրա:

Չնայած Սաուդյան ռեժիմի կողմից համակողմանի շրջափակմանը, Եմենի բանակի ու ժողովրդային կոմիտեների պաշտպանական հզորությունն օրեցօր աճում է: