ԱՄԷ.«Եմենի Ալ-Հուդայդայում ռազմական գործողություններն ավարտվելու են»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i95068-ԱՄԷ._Եմենի_Ալ_Հուդայդայում_ռազմական_գործողություններն_ավարտվելու_են
Արաբական Միացյալ Էմիրությունները որպես Սաուդյան ագրեսիվ կոալիցիայի անդամ, Եմենի Ալ-Հուդայդա նահանգի օկուպացման նպատակով գործողություններն սկսվելուց և այդ գործում ձախողվելուց հետո, ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին է հայտարարում, քաղաքական բանակցությունների համար հնարավորություն ստեղծվելու պատճառաբանությամբ: Այս մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2018 13:37 Asia/Tehran
  • ԱՄԷ.«Եմենի Ալ-Հուդայդայում ռազմական գործողություններն ավարտվելու են»

Արաբական Միացյալ Էմիրությունները որպես Սաուդյան ագրեսիվ կոալիցիայի անդամ, Եմենի Ալ-Հուդայդա նահանգի օկուպացման նպատակով գործողություններն սկսվելուց և այդ գործում ձախողվելուց հետո, ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին է հայտարարում, քաղաքական բանակցությունների համար հնարավորություն ստեղծվելու պատճառաբանությամբ: Այս մասին հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Արտաքին հարցերով Էմիրությունների կառավարության խորհրդատու նախարար Էնվեր Ղարղաշը  անհիմն հայտարարություն է արել, ասելով, որ այս քայլը կատարվում է Ալ-Հուդայդայից «Անսար Ալլահ» շարժման ուժերի նահաջելու շուրջ համաձայնություն ձեռք բերվելու նպատակով  Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարթին Գրիֆիցի առաքելության իրականացման շրջանակում:

Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ ասել էր. «Շուտով Եմենի հակամարտ կողմերը բանակցության սեղանի շուրջ կնստեն»:

Զգուշացնելով Եմենում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ, Գրիֆիցն ասել է.«Ալ-Հուդայդա նավահանգստում լարվածությունների սրումը քաղաքական և հումանիտար ծանր հետևանքներ է ունենալու»: