Ջեդդայի նիստի հակաիրան հաղորդագրությունը. Եմենի պատերազմում սաուդական կոալիցիայի ստահոդությունը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը մերժելով Արաբիայի Ջեդդայում գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի 11 կետանոց ամփոփիչ հաղորդագրության բովանդակությունն ասաց. «Եմենի դեմ ոտնձգող երկրներն իրենց ոճրագործությունները քողարկելու նպատակով անհիմն հաղորդագրություններ են հրապարակում և չարաշահում են տարածաշրջանային ու միջազգային կառույցներն ու գործընթացները»:
Բահրամ Ղասեմին հինգշաբթի երեկոյան ընդգծեց. «Եմենի դեմ ոտնձգողները գնելով ամենաարդիական սպառազինությունը և ավերելով Եմենի ենթակառուցվածքները այս երկրի բազմամյա հումանիտար ճգնաժամի և եմենցի անպաշտպան ժողովրդի ամենօրյա կոտորածի պատասխանատուն են համարվում»:
Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի երկու նավթատար նավերի դեմ Եմենի Անսրալլահ շարժման ուժերի վերջին հարձակումը քննարկելու նպատակով Իսլամական համագործակցության կազմակերպության միակողմանի նիստը գումարվեց չորեքշաբթի օրը: Հիշյալ նիստում այս հարձակման պատասխանատվությունը և մի շարք այլ մեղադրանքներ վերագրվել են Իրանին: 2015թ. մարտ ամսին Եմենի պատերազմը սկսվելուց ի վեր Սաուդական ռեժիմի պահանջով Եմենի ճգնաժամի քննարկման համար գումարված ցանկացած նիստում Իրանի դեմ նմանատիպ մեղադրանքներ են ներկայացվել: Պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելն ու Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելը Եմենում պատերազմ հրահրելուն զուգահեռ սաուդական կոալիցիայի քաղաքական երկու գործիքներն են: Սաուդական ռեժիմը, որ իր սխալ հաշվարկներով սկսեց Եմենի պատերազմը և հավակնում էր, որ առավելագույնը մեկ ամսվա ընթացքում վերջ է տալու Եմենի ճգնաժամին, այսօր այդ պատերազմի չորրորդ տարվա ընթացքում պարտվածի վիճակից դուրս գալու համար հասարակական կարծիքը շեղելուց և անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց բացի ուրիշ հնարք չունի:
Եմենում պատերազմի հավասարություններն այսօր փոխված են: Ոտնձգողների դեմ պատերազմում Եմենի բանակի ու ժողովրդային կոմիտեների ուժերի հզորությունը պատճառ են դարձել, որ ռազմական միջոցներում նույնպես բազմազանություն մտցվի: Նույնիսկ Արաբիայի տարածքում սաուդական տարբեր դիրքերի դեմ հրթիռային հարձակումը, Եմենի ուժերի դրոնային հարձակումները և ի վերջո ծովային պատերազմն ապացուցել են, որ եմենական ուժերը հիմնվելով ներքին կարողությունների վրա մարտահրավեր են նետել սաուդական կոալիցիային: Սա իրականություն է, որ ձևավորվել է գործնական դաշտում և Սաուդական ռեժիմն այս փուլը թիկունքում թողնելու և Եմենում իր ոճրագործությունները պատճառաբանելու համար պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելուց և հասարակական կարծիքն ապակողմնորոշելուց բացի այլ հնարք չունի:
Եմենում Սաուդական ռեժիմի հրահրած պատերազմի միակ արդյունքը եմենցի կանանց ու երեխաների կոտորածը, ենթակառուցվածքների ու առողջապահական կենտրոնների ոչնչացումը, ավերածությունը և ի վերջո Եմենում հումանիտար ու առողջապահական ճգնաժամն է եղել: Եմենի ճգնաժամն աշխարհում հումանիտար ամենասոսկալի աղետն է, որը ձևավորվել է մարդու իրավունքների հարցի հանդեպ արևմուտքի երկակի մոտեցման արդյունքում: Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրները Սաուդական ռեժիմի հետ միասին Եմենի ժողովրդի ամենօրյա կոտորածի հարցում այդ ռեժիմի մեղսակիցն են, քանի որ այսօր սաուդական կոալիցիայի տրամադրության տակ են գտնվում արևմտյան արտադրության տարբեր տեսակի ու նույնիսկ արգելված զենքեր: Այդ զենքերի կիրառման վերջին օրինակը Եմենի հյուսիսային Սաադե նահանգի Զահիան քաղաքում երեխաներ փոխադրող ավտոբուսի դեմ սաուդական կոալիցիայի հարձակումն ու դրա հետևանքով եմենցի 50 երեխաների սպանությունն է եղել:
Այսօր աշխարհի համար ապացուցված է, որ սաուդական կոալիցիան ու նրա արևմուտքցի պաշտպանները ուղղակիորեն մասնակցում են Եմենում իրականացվող ոճրագործություններին: Այս շրջագծում Care կամ «Համագործակցություն հանուն ամենուր օժանդակության» ոչ-պետական միջազգային կազմակերպությունը օգոստոսի 3-ին հրապարակած հաղորդագրության մեջ ազդարարել է. «Եմենում իրավիճակը չափազանց աղետալի է և պիտի վերջ տալ բրտարարքների սրմանը»: ՄԱԿ-ի ապաստանյալների հարցերով գերագույն կոմիսարիան նույնպես Եմենի ճգնաժամն աշխարհում հումանիտար ամենասոսկալի ճգնաժամը կոչելով, հայտարարել է. «Եմենի ճգնաժամի պատճառով 22 միլիոն 200 հազար եմենցի, այսինքն երկրի ընդհանուր բնակչության 75 տոկոսը հումանիտար օժանդակությունների կարիք ունի և միլիոնավոր մարդկանց կյանքը վտանգված է»: