Եմենը միջազգային հանրությանը կոչ է արել պատժել եմենցի երեխաներին սպանողներին
Եմենի ԱԳ նախարարի տեղակալը միջազգային հանրությանը կոչ է արել պատժել եմենցի երեխաներին սպանողներին ՝ չբավարարվելով ոճրագործներին դատապարտելով:
Հինգշաբթի երեկոյան սաուդական կործանիչները հարձակվել են Սաադա նահանգի Զահյան քաղաքում եմենցի աշակերտների փոխադրող մեքենայի վրա: Զոհվել է 55 մարդ: 80 հոգի վիրավորվել է:
Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստակայանի հաղորդմամբ՝ Հոսեյն Ալ-Աազին նկատելով, որ միջազգային հետաքննությունը պիտի եմենցի երեխաներին սպանելու ոճրագործության ուղղակի և անուղղակի հեղինակներին արդարադատությանը հանձնելու գործընթացի սկիզբը լինի, հավելեց. «Միջազգային օրենքներին ու մարդկային սկզբունքներին հակասող այդ սպանություններն ուղղված են ոչ միայն եմենցի երեխաների, այլև ողջ մանկության դեմ»:
Եմենի ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է եմենցի երեխաների սպանության հարցի անկախ հետաքննության համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պահանջը, շեշտելով, որ միջազգային հանրությունը չպետք է բավարարվի այդ քայլերը դատապարտելով և պետք է գործնական քայլեր անել: