Եմենում սպանվել են տասնյակ սաուդցի վարձկաններ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i97631-Եմենում_սպանվել_են_տասնյակ_սաուդցի_վարձկաններ
Եմենի բանակը տարածել է մի հաղորդագրություն, որով հայտարարել է, որ անցած օգոստոսին սպանվել են 267 և վիրավորվել 407 սաուդցի վարձկաններ: Նաև կործանվել է սաուդցիներին պատկանող 45 ավտոմեքենա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2018 13:26 Asia/Tehran
  • Եմենում   սպանվել են տասնյակ սաուդցի վարձկաններ

Եմենի բանակը տարածել է մի հաղորդագրություն, որով հայտարարել է, որ անցած օգոստոսին սպանվել են 267 և վիրավորվել 407 սաուդցի վարձկաններ: Նաև կործանվել է սաուդցիներին պատկանող 45 ավտոմեքենա:

Հաղորդման համաձայն, սաուդցի վարձկանների դեմ եմենական ուժերի գործողությունների մեծ մասն իրականացվել են այդ երկրի արևմտյան ափերին, Ալ-Բեյզա և Ալ-Ջոֆ նահանգներում և Սաուդյան Արաբիայի հետ սահմանամերձ շրջաններում:

Սաուդյան Արաբիան ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի և մի քանի այլ երկրների հովանավորությամբ, 2015թ. մարտից ռազմական ոտնձգություն է իրականացնում Եմենի դեմ և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել այդ երկիրը:

Եմենում Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցների ռազմամոլության հետևանքով, մինչ օրս զոհվել են ավելի քան 14 հազար եմենցիներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են: Միլիոնավոր եմենցիներ հայտնվել են փախստականի կարգավիճակում:

Սաուդյան Արաբիայի ռազմական ոտնձգության պատճառով, Եմենում կա դեղորայքի ու սննդամթերքի խիստ պակաս: