Սննդի համաշխարհային ծրագիրը զգուշացրել է Եմենում տիրող իրավիճակի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98150-Սննդի_համաշխարհային_ծրագիրը_զգուշացրել_է_Եմենում_տիրող_իրավիճակի_մասին
Սննդի համաշխարհային ծրագիրը զգուշացրել է զինվորական հարձակումների և Սաուդյան կոալիցիայի շրջափակման հետևանքով սովի մատնված եմենցիներին ցուցաբերվող օժանդակությունների ընթացքի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2018 02:41 Asia/Tehran
  • Սննդի համաշխարհային ծրագիրը զգուշացրել է Եմենում տիրող իրավիճակի մասին

Սննդի համաշխարհային ծրագիրը զգուշացրել է զինվորական հարձակումների և Սաուդյան կոալիցիայի շրջափակման հետևանքով սովի մատնված եմենցիներին ցուցաբերվող օժանդակությունների ընթացքի կապակցությամբ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի Սննդի համաշխարհային ծրագիրն ուրբաթ օրը հայտարարել է, որ Եմենի Ալ-Հուդայդա նավահանգստի դեմ ավիահարվածները թիրախ են դարձրել փրկարարներին և հումանիտար ենթակառուցվածքները և սպառնալիքի տակ են հայտնվել այդ երկրում սովի մատնված 3,5 միլիոն մարդկանց համար սննդամթերքի առաքման պայմանները:

Սննդի համաշխարհային ծրագիրն ազդարարել է այն մասին, որ բախումները վտանգել են Եմենի Ալ-Հուդայդայում հումանիտար օժանդակություններին վերաբերող աշխատանքները:

2015 թվականի մարտ ամսից ի վեր ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող Արաբիայի ու Էմիրությունների ռազմական հարձակումների հետևանքով մինչ այսօր ավելի քան 14000 եմենցիներ զոհվել, տասնյակ հազարավորներ վիրավորվել և միլիոնավոր ուրիշներ տարհանվել են: