Հոկտեմբեր 31, 2018 11:47 Asia/Tehran
  • Փխենյանը հրաժարվում է ԱՄՆ-ին հանձնել իր միջուկային կառույցների ցանկը

Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն ասել է. «Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են, որ ԱՄՆ-ի վարչակազմի թշնամական ռազմավարության պատճառով, ԱՄՆ-ին չեն տրամադրելու այդ երկրի ատոմային ռազմական կառույցների ցուցակը»:

ԻՌՆԱ-ի  հաղորդման համաձայն, Մուն Չուն Ինն ընդգծել է. «Հարավային Կորեայի նախագահի և նրան ընկերակցող պատվիրակության սեպտեմբերին Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ, Հյուսիսային Կորեայի իշխանությունները հստակ կերպով ներկայացրեցին իրենց դիրքորոշումը, հայտարարելով, որ  ԱՄՆ-ի թշնամության պատճառով, պատրաստ չեն նման ցուցակ պատրաստել և այն տրամադրել Վաշինգտոնին»:

Հյուսիսային Կորեան ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Կորեական թերակղզու ապազինման բանակցություններում ազնիվ չէ և նրան ծրագրերում ու ռազմավարության մեջ բազմաթիվ անորոշություններ կան:

Պիտակ