ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել եմենցի երեխաների և հղի կանանց կապակցությամբ
(last modified Fri, 09 Nov 2018 14:52:36 GMT )
Նոյեմբեր 09, 2018 18:22 Asia/Tehran
  •  ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել եմենցի երեխաների և հղի կանանց կապակցությամբ

Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի իրականացրած վարագ ագրեսիայի ֆոնին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային տնօրենն այդ երկրում երեխաների ու հղի կանանց ցավալի պայմանների կապակցությամբ մտահոգություն է հայտնել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Միջերկրականի արևելյան տարածաշրջանի հարցերով  տարածաշրջանային տնօրեն Ահմեդ Ալ-Մանզարին ասել է. «Եմենի ժողովուրդը հայտնվել է սովի սեմին և շուրջ մեկ միլիոն 800 հազար երեխաներ ու մեկ միլիոն հարյուր հղի կանայք տառապում են թերսնումից»:

Ալ-Մանզարին նշել է, որ Եմենի Ալ-Հուդայդա նավահանգստի դեմ սաուդյան կոալիցայի հարձակումները վտանգել են տասնյակ հազարավոր մարդկանց կյանքն, ասել է. «Եմենում առողջապահության ու բուժման կենտրոնների կեսն անգործունյա է»:

Սանաայում մարդու իրավունքների նախարարության խոսնակ Թալաաթ Ալ-Շարջին, անդրադառնալով Ալ-Հուդայդայում 400 հազար երեխաների կյանքին սպառնացող վտանգին, ասել է. «Ալ-Հուդայդայում սաուդյան կոալիցիայի հարձակումների խստացումը  պատճառ է դարձել դադարեցվի միլիոնավոր եմենցիներին ցուցաբերվող փրկարարական օժանդակությունները»:

Եմենում հումանիտար ցավալի վիճակը, այդ թվում խաղաղ քաղաքացիների ու մասնավորապես երեխաների սովը Եմենի դեմ Արաբիայի ու  նրա դաշնակիցների ոչ-սովորական պատերազմի հետևանքն են:

Եմենի որոշ ընտանիքներ պարտավոր են ծառերի տերևներից օգտվելով նվազագույն սնունդ ապահովել իրենց երեխաների համար: